Լուրեր
Համաճարակը կավարտվի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան. ԱՀԿ
Այն ժամանակ, երբ ամեն շաբաթ մոտ 50,000 մարդ է մահանում Covid 19-ից, համաճարակը հեռու է ավարտից - Բեռլինում Առողջապահության համաշխարհային ժողովում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը:

Նա նշում է, որ համաճարակի ավարտը հանրության ձեռքում է։ Աշխարհն ունի բոլոր գործիքները ՝ համաճարակը դադարեցնելու համար, բայց դրանք պետք է ճիշտ օգտագործել:

«Համաճարակը կավարտվի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան, դա մեր ձեռքերում է։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ գործիքները ՝ արդյունավետ սոցիալական և բժշկական միջոցներ, սակայն աշխարհը լավ չի օգտագործում այդ գործիքները: Այն ժամանակ, երբ ամեն շաբաթ մահանում է գրեթե 50,000 մարդ, համաճարակը հեռու է ավարտվելուց», - ասաց նա:

Նա կոչ է արել բարձր եկամուտ ունեցող երկրներին, որոնք արդեն պատվաստել են իրենց բնակչության 40%-ին, պատվաստանյութերի բաշխման հարցում իրենց տեղը զիջել ցածր եկամուտ ունեցող երկրներին։
| Print |