Լուրեր
Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը. Փաստաբան (Տեսանյութ)
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝  Բեքա Բասիլայան ասում է, որ Վրաստանի երրորդ նախագահը կորցրել է գիտակցությունը։ Փաստաբանը քիչ առաջ դուրս եկավ Գլդանիի թիվ 18 բժշկական հաստատությունից։ Նա ասում է, որ իր հետ հանդիպելուց հետո «հանկարծակի ընկել է»:

«Միշան դուրս էր եկել փաստաբանի հետ հանդիպումից, պետք է բարձրանար վերև, երբ հանկարծակի ընկավ, մի քանի րեպեում բերեցին պատգարակը, աչքերը ... Պառկեցրին պատգարակի վրա: Երբ գալիս էր հանդիպման, շատ ծանր վիճակում էր: Մոտ 10 րոպե է, ինչ տարել են:  Ձեռքերով բացեցինք նրա աչքերը»,- ասում է Բասիլիան:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 157 հրամանով, ստեղծվել է մասնագետների/փորձագետների խումբ՝ մեղադրյալ/դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին մատուցվող բժշկական ծառայությունների համարժեքությունն ու ժամանակին մատուցումը գնահատելու նպատակով։

«Հիվանդի վիճակի ծանրությունից ելնելով, խորհուրդ է տրվում անհապաղ բուժումը շարունակել ֆունկցիոնալ և փորձառու պոլիպրոֆիլակտիկ հիվանդանոցում, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքում, որի պայմանները թիվ 18 հիմնարկի կլինիկան չի բավարարում»,- ասվում է խմբի կողմից Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ գրված եզրակացությունում:


| Print |
თეგები: Միխեիլ Սաակաշվիլի /