Փոկա գյուղի բնակիչ՝ 19-ամյա զինծառայողը մահացել է. Գյուղացիները պատասխան են պահանջում
18.11.2021
Սանցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մոտ հավաքվել է Փոկա գյուղի մոտ 70 բնակիչ: Տեղի բնակիչները բողոքում են 19-ամյա երիտասարդի մահվան կապակցությամբ։
19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում:
Նոյեմբերի 11-ին նրան վիրահատել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում, ըստ նախնական տվյալների, ստամոքսի խոցի պատճառով վիրահատությունը շտապ էր: Ընտանիքի անդամներն ասում են, որ նրանց վիրահատության մասին տեղեկացրել են միայն հաջորդ օրը:
Սարգիս Սահակյանին բժշկական հաստատությունից դուրս են գրել նոյեմբերի 16-ին, բայց կլինիկան երկրորդ օրն իսկ պահանջել է վերադարձնել պացիենտին: Իսկ այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ընտանիքին տեղեկացրել են, որ զինվորը մահացել է:
Փոկա գյուղի բնակիչները պահանջում են գործի արդյունավետ հետաքննություն։
Պաշտպանության նախարարության հատուկ քննչական բաժնի ղեկավար Ամիրան Նոզաձեն ասում է, որ Սարգիս Սահակյանի մահվան պատճառները պարզելու է հետաքննությունը։
Դին արդեն հետազոտվել է։ Փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մարմնի վրա ֆիզիկական վնասի հետքեր չկան, իսկ մահվան պատճառը հայտնի կդառնա միայն մեկ ամսից։