Լուրեր
Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի հերթական ռեկորդն է գրանցվել
Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակի գրեթե 3,4 միլիոն նոր դեպք, ինչը օրական ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ համաճարակի ընթացքում։ Տվյալները երեկ երեկոյան հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Առաջին անգամ 24 ժամվա ընթացքում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոնը։

Վարակի հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան: Մահվան դեպքերն ամենաշատը ԱՄՆ-ում են, հետո` Բրազիլիայում, երրորդը Հնդկաստանն է, ապա հաջորդում են Ռուսաստանը և Մեքսիկան:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ քովիդ սերտիֆիկատների ներդրման։ «Վերածնունդ» կուսակցության կազմակերպած ցույցը տեղի է ունեցել կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի ֆոնին՝ վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 7 հազար մարդ է վարակվել։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել են ներխուժել երկրի խորհրդարանի շենք, որտեղ պատգամավորները նիստի էին։ Սկսվել է հրմշտոց, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել:
| Print |