Լուրեր
Ուկրաինայում երկու վրացի մարտիկ է զոհվել
Սոցցանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ Կիևի մարզում բախման հետևանքով երկու վրացի մարտիկ է զոհվել։

Ըստ առկա տեղեկությունների՝ վրացիները պայթյունի ժամանակ գտնվում էին Իրպենում:

Ինչպես գրում են Ուկրաինայում գտնվող մարտիկները, ռմբակոծության ժամանակ տեղում են գտնվել մոտ 10 վրացիներ։ Այս պահին տուժածների մասին լրացուցիչ տեղեկություններ չկան:

Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին նույնպես սոցցանցում գրել է Ուկրաինայում երկու վրացի մարտիկի զոհվելու մասին։

| Print |
თეგები: զոհ / պայթյուն / վրացի մարտիկ /