Լուրեր
Ախալցիխեի գյուղերում Ղրիմ-Կոնգո տենդով 4 մարդ է հիվանդացել

Ղրիմ-Կոնգոյի դեպքեր են գրանցվել Ախալցիխեի քաղաքապետարանի գյուղերում։ Սուր վիրուսային վարակը հաստատվում է այն անհատների մոտ, ովքեր շփվում են խոշոր եղջերավոր անասունների հետ: Այս պահին վիրուսային վարակը հայտնաբերվել է չորս գյուղերում՝ Կլդե, Սակունեթի, Մուսխ և Ճվինթա: Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրված ծանր և միջին ծանրության դեպքերից բոլորն էլ բուժվել են։ Վարակվածները տեղափոխվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և Բոճորիշվիլիի կլինիկա։

Հեմոռագիկ տենդը վերջում հաստատվել է Կլդե գյուղում։ Տեղացիներն ասում են, որ Ղրիմ-Կոնգոյի դեպքն այստեղ առաջին անգամ է գրանցվել։ Վարակը հաստատվել է մինչև 55 տարեկան կնոջ մոտ։ Վարակվածին Ախալցիխեից տեղափոխել են Թբիլիսի, հիվանդը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Անցյալ ամիս Ղրիմի-Կոնգոյի դեպքեր են գրանցվել նաև Ասպինձայի քաղաքապետարանում։Ղրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի անասունից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ կոնտակտի արդյունքում։ Տենդից մահվան գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս, սովորաբար մահը վրա է հասնում հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։
| Print |
თეგები: Ղրիմ-Կոնգո /