Լուրեր
Կարկուտ, ամպրոպ՝ բնակչությանը զգուշացնում են
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը եղանակի վատթարացման մասին։

Ըստ նրանց՝ կարճատեւ անձրեւն ու ամպրոպը արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում կշարունակվեն մինչեւ հուլիսի 1-ը։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կլինի +22, +27 աստիճան։ Արեւելյան Վրաստանում հիմնականում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +32 աստիճան։
| Print |