Լուրեր
«Վալե» մաքսային անցակետը կրկին փակ է
«Վալե» մաքսային անցակետը կրկին փակ է: Որպես այլընտրանք՝ խորհուրդ է տրվում օգտագործել Կարծախի անցակետը, որն այժմ գործում է ամբողջական ծանրաբեռնվածությամբ հատուկ ռեժիմով՝ միջազգային բեռնաշրջանառության ավելացման պատճառով։ Եկամուտների ծառայության տվյալներով՝ հունիսի 27-ին թուրքական կողմը ստուգել է համակարգը և անցկացրել մի քանի բեռնատարներ։ Նրանց խոսքով՝ մի քանի օրից մաքսակետը կաշխատի։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մարտի 29-ին հայտարարել էր «Վալե» մաքսակետի ժամանակավոր փակման մասին։ Գործակալության տվյալներով՝ կետի աշխատանքային գործընթացը պետք է վերսկսվեր մայիսի 25-ին։ Սակայն անցակետի բացումը կրկին հետաձգվեց։ Պատճառը թուրքական կողմից ընթացող վերականգնողական աշխատանքներն են։
| Print |
თეგები: «Վալե» / մաքսակետը /