Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն, Թբիլիսիում, Ժոնետի փողոցում տեղի է ունեցել սպանություն:
65-ամյա ամուսինը բութ առարկայով հարվածել է 58-ամյա կնոջ գլխին, նա տեղում մահացել է։ Տղամարդուն ձերբակալել են հանցագործության վայրում։
Ըստ լրատվամիջոցների, սառը զենք է համարվում ծանր մուրճը:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-պրիմա 109 հոդվածով՝ ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն։
Հանցանքը նախատեսում է 16-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։