Լուրեր
Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 17-ի
Ռուսաստանի կազմում գտնվող Ուդմուրտիայի հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում երեկ առավոտյան տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 17 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, վիրավորվել է ավելի քան 20 մարդ` հայտնել են Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունում։

Իրավապահների տեղեկություններով՝ զոհերից առնվազն 7-ը դպրոցի աշակերտներ են։

Նախնական տեղեկությունների համաձայն` հանցագործության հեղինակը Իժևսկի բնակիչներից մեկն է, որը հարձակումից անմիջապես հետո ինքնասպան է եղել։ Այս մասին հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը

Սեպտեմբերի 26-ի առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել: ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության ներքո։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել:

| Print |