Լուրեր
Թուրքիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 18:08-ին, Թուրքիայում՝ Վրաստանի պետական ​​սահմանից 64 կմ հեռավորության վրա գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Հետցնցումներ են զգացվել Վրաստանում: Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
| Print |