Լուրեր
Վրաստանում նախկին ամուսինը այրել է կնոջը
Ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության դեպք Վրաստանում: 

Վրաստանի Թերջոլա քաղաքում նախկին ամուսինը սպանել է կնոջը՝ բենզին է լցրել իր նախկին կնոջ վրա և այրել: Կինը մահացել է: Տղամարդը նույնպես ստացել է այրվածքներ և տեղափոխվել տեղի հիվանդանոց

Ըստ առկա տեղեկության, 37 տարեկան կնոջն ամուսինը փակել է խանութում: Տուժել են խանութի աշխատակիցները, ովքեր փորձել են հանգցնել կրակը և դուրս բերել կնոջը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով: ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ կատարվում են քննչական-դատավարական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդու նկատմամբ նախկինում խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
| Print |