Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։
«Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է նա։
Մինչ խորհրդի նիստը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլաս Զասը հայտարարել էր, որ կողմերը համաձայնեցրել են Հայաստանին համատեղ օգնության միջոցները՝ չմանրամասնելով, թե ինչ օգնության մասին է խոսքը։
Իսկ նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կնքել խաղաղության պայմանագիր։