Դեկտեմբերի 20-ին ժամը 07։22-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:
Դավթաշենի կամուրջը երկկողմանի բաց է․ երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
ԱԻՆ-ը վարորդներին զգուշացրել էր մայրաքաղաքում թանձր մառախուղի մասին։