Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է
Մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 140,282 մլն դոլարով՝ նախորդ ամսվա համեմատ՝ 426,952 մլն դոլարով։
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,345 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով այն գերազանցել է 22,549 մլրդ լարին։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ պարտքի չափը այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր 8,205 մլրդ դոլար կամ 25,416 մլրդ լարի։ Ինչ վերաբերում է 2022 թվականի նոյեմբերի տվյալներին, ապա պետական արտաքին պարտքը կազմել է 7,918 մլրդ դոլար կամ այն ժամանակվա փոխարժեքով 21,501 մլրդ լարի։
2022 թվականի դեկտեմբերի դրությամբ վրացական պետության խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):
Մասնավորապես, EIB -ի պարտքը կազմում է 919,651 մլն դոլար; IBRD-ի նկատմամբ պետության արտաքին պարտքը գերազանցում է 1,304 մլրդ դոլարը, իսկ Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ)՝ 2,072 մլրդ դոլար։