Լուրեր
Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) Twitter-ում։

Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Ակչադաղի շրջանում։

Երկրաշարժի օջախը 11,07 կմ խորության վրա է։

Նշենք, որ Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաև շաբաթ օրը ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Գոքսուն քաղաքից 4 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 34,2 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
| Print |