Լուրեր
Ախալցիխեում մեծ չափերով երեխա է ծնվել
Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում ծնվել է մեծ չափերով երեխա: Այս մասին տեղեկություն է տարածում հիվանդանոցի բժիշկ Զազա Մոսեշվիլին։

Նոա Կուրուան կշռում է 4800 կիլոգրամ, իսկ մարմնի երկարությունը կազմում է 55 սանտիմետր։

Նրա ծնողները Ադիգենիի մունիցիպալիտետի Քիքինեթի գյուղից են։ Բժշկի խոսքով՝ ծննդաբերությունը եղել է ֆիզիոլոգիական՝ առանց բարդությունների։ Այս պահին ինչպես մայրը, այնպես էլ նորածինը իրենց լավ են զգում։
| Print |