Լուրեր
Հրդեհ Ախալցիխեում՝ վնասվել է երկու տուն
Այսօր՝ մարտի 29-ին, հրդեհ է բռնկվել Ախալցիխեի Մեսխեթի փողոցի բնակելի տանը։ Հրդեհն առաջացել է Մեսխեթիի փողոցի թիվ 9 շենքի առաջին հարկում ժամը 11:00-ի սահմաններում, արագ բռնկվել և ավելի ուշ տարածվել է նաև երկրորդ հարկում։ Տեղացիների խոսքով՝ վնասվել է մեկ սենյակ և առկա կահույք։

Միջադեպի հետեւանքով տունն ամբողջությամբ այրվել է։ Տանը գտնվող կինը դեմքի և ձեռքերի այրվածքներ ունի:

Հրդեհի պատճառով քաղաքում ժամանակավորապես անջատվել է էլեկտրաէներգիան։ Սկզբում երկու, ապա չորս հրշեջ մեքենաներ փորձել են տեղայնացնել հրդեհը։
| Print |