Լուրեր
Մինչև 26 աստիճան՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մարտի 30-31-ը և ապրիլի 1-ին Վրաստանում կանխատեսվող եղանակի մասին։

Մարտի 30-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում դիտարկվում է տաք և առանց տեղումների եղանակ։

Թբիլիսիում մարտի 30-ին շոգի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և քամի, իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +20, +22 աստիճանով։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մարտի 30-ին շոգի ֆոնին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +24, +26 աստիճանով։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստաֆոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մարտի 30-ին շոգի ֆոնին սպասվում է կարճատեւ անձրև և կայծակ, իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) մարտի 30-ին շոգի ֆոնին տեղ-տեղ կդիտվի անձրև, իսկ մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է տաք և առանց անձրևի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +20 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 30-ին տեղ-տեղ հնարավոր է ձյուն, 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +15 աստիճան։
| Print |