Լուրեր
Ռուսաստանն արգելք է դրել շաքարի արտահանման վրա.
ՌԴ մաքսային սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովն ուրբաթ հաստատել է Ռուսաստանի Դաշնությունից շաքարի արտահանման արգելքը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Դրա մասին հայտնել է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ենթահանձնաժողովի որոշմանը ծանոթ աղբյուրները։

Մարտի կեսին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ էր մշակել, որով Ռուսաստանի Դաշնությունից շաքարավազի (պինդ վիճակում՝ շաքարեղեգի կամ ճակնդեղի շաքարի և քիմիապես մաքուր սախարոզայի) արտահանումն արգելվում է մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Փաստաթուղթը նախատեսում էր մի շարք բացառություններ։ Մասնավորապես, ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել էր չերկարաձգել ԵԱՏՄ երկրներ արտահանվող շաքարավազի արգելքը՝ ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով։

Ըստ «Интерфакса»-ի՝ գյուղատնտեսության նախարարությունում Ռուսաստանի Դաշնությունից շաքարավազի արտահանումն արգելելու հարցը քննարկվել է դեռևս փետրվարի վերջին։ Միջոցառման անհրաժեշտությունը հիմնավորվում էր «արտերկրում շաքարի մատակարարման ավելացման մասին մտահոգություններով»։

Գյուղատնտեսության նախարարությունը մարտի կեսերին հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ Ռուսաստանն արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ ավելի է նախորդ սեզոնի նույն ժամանակահատվածի համեմատ (շաքարավազի գյուղատնտեսական տարին Ռուսաստանի Դաշնությունում սկսվում է օգոստոսի 1-ից):

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, մեկնաբանելով մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը շաքարավազի արտահանման արգելք մտցնելու առաջարկը, պարզաբանել է, որ արտահանման սահմանափակումը հնարավորություն կտա պահպանելու փոխադրումների բավարար ծավալը և ԵԱՏՄ գործընկերներին ապահովել շաքարով։

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը նշել է, որ ռուսական շաքարավազն աշխարհում ամենամատչելիներից մեկն է, ինչը խթանում է դրա պահանջարկը համաշխարհային շուկայում։ Այս սեզոնին զգալիորեն ընդլայնվել է շաքարի ներքին մատակարարումների աշխարհագրությունը։

Մասնավորապես, ՌԴ-ից սկսել են շաքար ներմուծել Թուրքմենստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Հյուսիսային Կորեան և Սենեգալը։
| Print |