Լուրեր
Սկսենք աշխատել լրացուցիչ ուղիղ չվերթեր ապահովելու ուղղությամբ՝ Կոբախիձե

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է լրացուցիչ ուղիղ չվերթեր իրականացնելու մասին:

«Ինչպես գիտեք, հունիսի 18-ից Վրաստանի ֆուտբոլի հավաքականը հանդիպումներ կանցկացնի Եվրոպայի առաջնությունում։ Արդեն իսկ կա ավիատոմսերի շատ մեծ պահանջարկ, ինչից արդեն օգտվել են ավիաընկերությունները։ Տնտեսագիտության օրենքն այն է, որ պահանջարկն է որոշում առաջարկը, ուստի ինքնաթիռի տոմսերի գինը բարձրացել է։ Որոշ դեպքերում գները մի քանի անգամ բարձրացել են։ Ուզում եմ խնդրել էկոնոմիկայի նախարարությանը սկսել աշխատանքը՝ դեպի Դյուսելդորֆ և Համբուրգ լրացուցիչ ուղիղ չվերթներ ապահովելու համար։ Կարևոր է, որ տոմսերը ֆիքսված, ցածր գնով առաջարկվեն մեր համաքաղաքացիներին:

Նրա խոսքով, կարեւոր է, որ տոմսի գինը ֆիքսվի եւ ցածր գնով առաջարկվի Վրաստանի քաղաքացիներին։

«Այս ամենը կարեւոր է թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլային թիմի համար։ Որքան շատ վրացի երկրպագուներ ներկա գտնվեն ֆուտբոլային հանդիպումներին, իհարկե, այնքան լավ թիմի հաջողության համար։ Մեզ համար կարևոր է ապահովել, որ վրացի երկրպագուների մեծ թիվ ներկա գտնվի ֆուտբոլային հանդիպումներին։ Վստահ եմ, որ թիմը կարող է դուրս գալ խմբից, և մենք պետք է ամեն ինչ անենք և մեր ներդրումն ունենանք այս հարցում։ Ըստ այդմ, ամեն ինչ կարվի, որպեսզի մեր քաղաքացիների համար հեշտ ճանապարհորդություն ապահովվի Գերմանիա՝ ցածր գներով»,- ասել է Կոբախիձեն։

 

| Print |