Լուրեր
Մոբիլիզացիայի մասին օրենքը Ռադան շուտով կքվեարկի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին Ռադան կքվեարկի մոբիլիզացիայի մասին օրենքի շուրջ։ Այս մասին Զելենսկին հայտարարել է ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Խորհրդարանի հետ խոսում ենք, որ առաջիկա օրերին քվեարկեն օրենքը։ Սա շատ կարևոր է։ Այս օրենքով ռուսները կարողացան բարձրացնել այն հարցը, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ շարունակել պաշտպանել պետությունը։ Իսկ Արեւմուտքը մեզ հարցնում է՝ եթե դուք մոբիլիզացիա չեք ուզում, խորհրդարանը չի ուզում քվեարկել, ապա ձեզ ինչի՞ն է պետք օգնությունը։ Ինչու՞ պետք է ես քեզ օգնեմ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ այս օրենքի նախագիծը հասարակությունը բաժանել է երկու մասի՝ համախոհների եւ հակառակորդների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց։ Զելենսկին դա անվանել է մեծ սխալ և ասել, որ պատգամավորները չպետք է ծափահարություններ սպասեն իրենց պոպուլիզմի համար։
| Print |