Լուրեր
Ռուսթավելի պողոտան արդեն երրորդ օրն է փակ է
Խորհրդարանի մոտ ընթանում է «Ոչ ռուսական օրենքին» ակցիան՝ ճանապարհը փակ է. Բողոքի ակցիային միացել է նաև մոպեդների և հեծանիվների շարասյունը։ Ներկա են նաև քաղաքական գործիչներ։

Ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի կարծիքով՝ իշխող թիմը ստիպված կլինի հետ կանչել օրենքի նախագիծը, հակառակ դեպքում՝ ընտրություններում կպարտվեն։

«Վրաց ժողովուրդը կորոշի, թե ինչպես կշարունակվեն գործընթացները: Նրանք ստիպված կլինեն հետ կանչել այս օրենքը, այլապես վրաց ժողովրդի ընտրությամբ կպարտվեն ընտրություններում»,- ասել է Թամար Կորձաիան։

«Արդարություն» կուսակցության նախագահ Էկա Բեսելիայի կարծիքով՝ այդքան մարդկանց դեմ գնալ նշանակում է գործել երկրի դեմ:

«Այսքան մարդկանց դեմ գործել նշանակում է, որ դու գործում ես քո երկրի դեմ։ Այս բողոքը չի դադարի: Ի վերջո, ամեն ինչի պատասխանը կլինի ընտրություններում»,- ասաց Էկա Բեսելիան։

Քաղաքացիներն արդեն երրորդ օրն է բողոքում են օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանը 83 ձայնով այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի քվեարկությանը նախորդել է եռօրյա աղմկոտ հանձնաժողովային և նիստերի քննարկում։
| Print |