Լուրեր
Վրաստանում ուղղաթիռ է ընկել, կա զոհ
Բոլնիսիի համայնքում ռազմական ինքնաթիռ է ընկել, հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիմիտրի Մոդեբաձեն:

«Քաղաք Բոլնիսիի տարածքում է վայր ընկել, ռազմական բազայի մոտակայքում... նշված տարածքում պարաշյուտային վարժանքներ են ընթանում, բայց այդ հատուկ Սու-ն չի մասնակցել այդ աշխատանքներին։ Չգիտեմ, թե ինչ վարժանք էր։

Մահացել է օդաչուն։ Մեծ հավանականությամբ, նա զինվորական էր։ Պայթյուն տեղի ունեցավ»,
- ասել է Դիմիտրի Մոդեբաձեն:

Ավիավթարի մասին տեղեկությունը ավելի ուշ տարածել է նաև պաշտպանության նախարարությունը: Նրանք հաստատել են, որ ուղղաթիռը մասնակցում էր ռազմական վարժանքներին:

Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 13:00-ին:
| Print |