Ի՞նչ գիտեն Ախալցիխեում էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ
13.09.2024
Խորհրդարանական ընտրություններից 43 օր առաջ որոշ ընտրողներ դեռ չգիտեն, թե ում ընտրում են Վրաստանի քաղաքացիները և ինչպիսի ընթացակարգեր պետք է անցնեն հոկտեմբերի 26-ին ընտրական տեղամասում:
Քաղաքական կուսակցություններն առանց բացառության համաձայն են, որ ընտրությունների էլեկտրոնային եղանակով անցկացումն ավելի արդյունավետ կերաշխավորի քվեարկության գաղտնիությունն ու անվտանգությունը, քան ավանդական մեթոդը:
Չնայած նրան, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար կազմակերպում են տեղեկատվական հանդիպումներ և իմիտացված ընտրություններ, նորամուծությունները որոշ ընտրողներին դեռ վախեցնում են: