Լուրեր
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին գործում են արգելքներ
Բքի պատճառով միջազգայնորեն կարևոր Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 90- 112 կմ (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։

Նշված տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գերատեսչության հաղորդմամբ, նշված հատվածով այլ տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է։

Ավտոճանապարհի 1-89 կմ (Ախալցիխե-Նինոծմինդա) հատվածում ավտոմոբիլային երթևեկությունն ազատ է»,- նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։
| Print |