Լուրեր
Բախվել են բեռնատարը և չորս մարդատար ավտոմեքենա՝ կան զոհեր
Թբիլիսի-Բակուրցիխե կենտրոնական մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Ականատեսների վկայությամբ՝ բախվել են տրայլերը և չորս մարդատար ավտոմեքենա։ Բախման հետեւանքով տրայլերը կողաշրջվել է ու ընկել մեքենաների վրա։

Վթարի հետևանքով 4 մարդ մահացել է տեղում։ Դեպքի վայրում են ոստիկանները։

Թբիլիսի-Բակուրցիխե ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
| Print |