Լուրեր
ԱՄՆ-ը դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ Թրամփ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։

Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրում նշված են կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառները։ Դրանց թվում են՝

ԱՀԿ-ի կողմից COVID-19 համավարակի ոչ պատշաճ կառավարումը,
Հարկավոր բարեփոխումների անհաջող իրականացումը,
ԱՀԿ անդամ երկրների քաղաքական ազդեցությունից անկախ լինելու անկարողությունը։

Հրամանագրում նաև ընդգծվում է, որ ԱՀԿ-ն շարունակել է ԱՄՆ-ից անհամաչափորեն բարձր վճարումներ պահանջել՝ դա անարդար համարելով։

 

| Print |