Լուրեր
Հողամասի գրանցման ընթացքը ստուգելու ուղեցույց
Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցման պետական ծրագիրը երկարաձգվել է և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Հողերի գրանցման գործընթացը դեռևս շարունակվում է, և հողատերերը կարող են ստուգել իրենց սեփականության կարգավիճակը Հանրային ռեգիստրի պաշտոնական կայքում՝ slr.napr.gov.ge հղումով։

Ինչպես ստուգել գրանցման կարգավիճակը

Հանրային ռեգիստրի կայքում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տվյալներից որևէ մեկը՝
  • Գյուղի կամ քաղաքի անվանումը
  • Անուն, ազգանուն, անձնական համար
  • Կադաստրային կոդ
Այս տվյալների միջոցով հնարավոր է պարզել, թե որ փուլում է գտնվում հողամասի գրանցման գործընթացը։ Իրավաբանական անձինք նույնպես կարող են ստուգել իրենց գույքի գրանցման կարգավիճակը։

Եթե ցանկանում եք իմանալ Ձեր հողամասի գրանցման կարգավիճակը, այցելեք slr.napr.gov.ge և մուտքագրեք համապատասխան տվյալները։
| Print |