Լուրեր
Քանի վարորդ է տուգանվել ձմեռային անվադողերի չօգտագործման համար Սամցխե-Ջավախքում
2024 թվականին ձմեռային անվադողեր չօգտագործելու համար ընդհանուր առմամբ 654 տուգանք է արձանագրվել։ Այս մասին նշված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներում։

Դրանցից 42 տուգանք արձանագրվել է Սամցխե-Ջավախքում։

Դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը որոշ ճանապարհահատվածներում տրանսպորտային միջոցների համար ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է։ Սահմանափակումները վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ ներքին նշանակության ճանապարհներին։

Վիճակագրության համաձայն, այլ շրջաններում տուգանքների թիվը հետևյալն է.
  • 319՝ Իմերեթիում
  • 150՝ Քվեմո Քարթլիում
  • 59՝ Մցխեթա-Մթիանեթիում
  • 37՝ Կախեթիում
  • 5՝ Շիդա Քարթլիում
  • 2՝ Թբիլիսիում
Եթե ձմեռային անվադողերը կամ սահելու դեմ պաշտպանիչ շղթաները չեն համապատասխանում պահանջներին և վտանգ են ներկայացնում, վարորդը տուգանվում է 100 լարիով, վարորդական իրավունքի համար տրված միավորների քանակը կրճատվում է 5-ով:
| Print |