Լուրեր
Կուտակային թոշակից օգտվել է 17 085 մարդ
Այս պահին կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կազմում է 1.597 միլիոն մարդ, այս մասին նշված է Կենսաթոշակային գործակալության հաշվետվության մեջ։

Նույն տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա դրությամբ կուտակային թոշակից ընդհանուր առմամբ օգտվել է 17 085 մարդ։ Ինչ վերաբերում է տրամադրված գումարի չափին, ապա հաշվետու շրջանում թոշակի ձևով վճարվել է 70.6 միլիոն լարի։

«Կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 6.4 միլիարդ լարի, որից առաջացած եկամուտը գերազանցել է 1.54 միլիարդ լարին»
, – նշված է Կենսաթոշակային գործակալության հաղորդագրության մեջ։
| Print |