Լուրեր
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական միության միջև․ ՌԴ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանն ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։

Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր օրինագիծը երկրի Եվրամիությանը միանալու մասին՝ երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

«Ես ծանոթացել եմ օրենքի տեքստին։ Այնպիսին է, որ ամեն ինչ լավի մասին է, ամեն ինչ՝ վատին հակառակ, լիովին ընդհանուր արտահայտություններ են։ Սակայն դա Հայաստանի ներքին գործն է»,- նշել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, ընդհանուր առմամբ, ունեն մոտավորապես նույն օրակարգը։

«Բնականաբար, ընտրություն պետք է կատարվի։ Քանի որ երկու աթոռին միաժամանակ նստել հնարավոր չէ»,- հայտարարել է Օվերչուկը։
| Print |