Լուրեր
«Թուրքական ավիաուղիները» Վրաստանի ուղղությամբ կնշանակի ևս հինգ լրացուցիչ չվերթ
«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) Թբիլիսի ուղղությամբ կնշանակի ևս երկու լրացուցիչ չվերթ, իսկ Բաթումի ուղղությամբ՝ երեք լրացուցիչ չվերթ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի և Թուրքիայի միջև շաբաթական կկատարվի 48 թռիչք։ Այս մասին տեղեկացնում է «Թուրքական ավիաուղիները»։

Ավիաընկերության տվյալներով՝ ընդլայնման արդյունքում շաբաթական կկատարվի 34 չվերթ դեպի Թբիլիսի և 14՝ դեպի Բաթումի, ինչը ուղևորներին առաջարկում է ավելի մեծ ճկունություն և հասանելիություն Turkish Airlines-ի եզակի գլոբալ ցանցին Ստամբուլի օդանավակայանի միջոցով։

«Թուրքական ավիաուղիներ»-ի Վրաստանի գրասենյակի ղեկավար Քենան Ինջեն նշել է, որ նոր չվերթների ավելացումը արտահայտում է Վրաստանի և Թուրքիայի միջև առկա կարևոր ավիացիոն կամուրջը՝ տուրիզմի, առևտրի և մշակույթի ոլորտներում։

«Հինգ նոր չվերթների ավելացումը արտահայտում է մեր ամուր համոզմունքը Վրաստանի ռազմավարական նշանակության և աճող շուկայի ներուժի նկատմամբ։

48 շաբաթական չվերթով մենք վրացի ուղևորներին տալիս ենք ավելի մեծ հնարավորություններ և էլ ավելի ենք ամրապնդում մեր երկրների միջև կարևոր ավիացիոն կապը՝ տուրիզմի, առևտրի և մշակույթի ոլորտներում փորձի փոխանակման համար», – ասել է Ինջեն։

«Թուրքական ավիաուղիների» տոմսերը Վրաստտան և Վրաստանից հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքէջի, բջջային հավելվածի, վաճառքի գրասենյակների և լիազորված տուրիստական գործակալությունների միջոցով», – նշում է ավիաընկերությունը։
| Print |