Covid19
Բնակչության հարցերը, վերջին իրադարձությունների շուրջ
Վրաստանում վերջին մեկ ասմի ընթացքում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ կառավարությունը նոյեմբերի 26-ին ներկայացրեց միջոցառումների նոր փաթեթ, որոնք երկրի տարածքով կսահմանվեն նոյեմբերի 28-ից: Այս առումով Սամցխե-Ջավախքում քաոս է ստեղծվել: Շատերը չեն հասկանում, թե ինչ որոշում են ընդունել պատշաճ մարմինները, ում է հասնում օգնություն, երբ կարող են ստանալ գումարները, ով է սոցիալապես անապահով, որ երեխաներին է տրվում գումար, երբ և որ օբյեկտներն են փակվելու և այլն: Ստորև ներկայացնում ենք հարցերն ու նրանց պատասխանները ոչ միայն նոր սահմանափակումների, այլև վերջին օրերին հաճախ տրվող հարցերի մասին:

Կարող են արդյոք տանից դուրս գալ տարեց մարդիկ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ցանկալի է, որ տարեց մարդիկ տանը մնան, բացառությամբ հատուկ դեպքերի: Արգելափակում այս ուղղությամբ չի գործում, սակայն խորհուրդ է տրվում զերծ մնալ դուրս գալուց:

300 լարի գումար բոլորին է տրվում, թե ոչ
300 լարիի միանվագ օգնություն կտրվի այն օբյեկտներում աշխատող անձանց և անհատ ձեռներեցներին, որոնց աշխատանքը կդադարեցվի դեկտեմբերին և հունվարին սահմանված լրացուցիչ սահմանափակումների պատճառով: Շահառուների մոտավոր քանակը՝ 100 հազար, բյուջեն՝ 30 մլն լարի:

Ինչպիսի օգնություն է ցուցաբերում կառավարությունը վարկ ունեցող անձանց
Կառավարության ղեկավարի խոսքով, բացի 300 լարի օգնությունից, կառավարությունը պարտավորվում է օգնել այս ոլորտում աշխատող յուրաքանչյուր անձի, ով վարկ ունի: Բանկերում վարկերի հետաձգման հնարավորություն կունենան այն օբյեկտներում աշխատող անձինք, որոնց աշխատանքը կսահմանափակվի դեկտեմբեր և հունվար ամիսներին:

Ո՞վ կարող է ստանալ 1 200 լարի օգնություն, ճիշտ է արդյոք
1200 լարիի օգնություն աշխատանքը կորցրած անձանց համար — ֆորմալ հատվածում աշխատող անձինք, որոնք ժամանակավորապես կկորցնեն իրենց աշխատանքը, 2021 թվականի հունվարից՝ 6 ամսվա ընթացքում կստանան 200 լարիի օգնություն: Շահառուների մոտավոր քանակը՝ 125 000 անձ, բյուջեն 150 մլն լարի:

Համալսարան գնալ չենք ցանկանում,որքանով ճիշտ կլինի հետ մնալ հաստատություն հաճախելուց
Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ՝ երկրի խոշոր քաղաքներում բժշկական ակադեմիական ծրագրերից բացի, համալսարանները ամբողջությամբ անցնում են հեռավար ռեժիմի: Իսկ եթե սովորում եք բժշկական ուղղությամբ, ապա համալսարանները իրավունք կունենան այս ծրագրերում գործնական և լաբորատոր աշխատանքները անցկացնեն ոչ հեռավար ռեժիմով: Հաճախել, թե ոչ, սա ձեր, յուրաքանչյուր անձի որոշման հարցն է: Եթե ունեք կասկածելի ախտանշաններ, ապա ցանկալի է զերծ մնալ ընդհանրապես դուրս գալուց, իսկ եթե նման ախտանշաններ պեն զգացվում, ապա բոլոր հանձնարարություններին հետևելով խորհրուրդ է տրվում հաճախել:

Դեռ մի քանի օր առաջ, «9-րդ ալիքին» հարցով դիմեցին, թե արդյոք բաց է Թբիլիսիի առևտրական բաց տարածք՝ «Լիլոն», մենք բնականաբար պատասխանեցինք, որ նշված ժամանակաշրջանում շուկան աշխատում էր սովորական կարգով, իսկ այժմ այդ հարցը կրկին անգամ հնչեցրին, ուստի պատասխանն այժմ հետևյալն է.

Մեծ քաղաքներում – ք. Թբիլիսիում, ք. Բաթումում, ք. Քութաիսիում ք. Ռուսթավիում ք. Գորիում, ք. Փոթիում, ք. Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրերում՝ Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ,
Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների) կգործեն են միայն հեռակա կարգով, Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Սակայն, հատկանշական է, որ Դեկտեմբերի 24 – հունվարի 2-ը սահմանափակումները մեղմացվում են, ուստի Կաշխատեն առևտրի կենտրոնները, բաց և փակ տոնավաճառները:

Բժշկական դիմակները երկար ժամանակ կրելն արդյունավետ է արդյոք և երբ պետք է այն փոխել
Հաստատապես դիմակը պետք է փոխել, եթե նրա վրա թեկուզ աննշան անցք է առաջացել։ Եթե դիմակը լույս է անցկացնում դրա միջով լույսի աղբյուրին նայելիս, ապա այն, ավելի շուտ, օգտագործման համար պիտանի չէ․ կտորը մաշվել է կամ ի սկզբանե պիտանի չի եղել։ Այն բանի նշանը, որ դիմակը պիտանի չէ, կարող է լինել ականջի առաձգական կապերի երկարելը։ Եթե դիմակը դեմքին կիպ չի նստում, ապա դա վկայում է, որ այն չի կարող իր գործառույթը կատարել, հիշեցնում են մասնագետները։

Կարելի է արդյոք կորոնավիրուս ունենալու դեպքում ընդունել տաք լոգանք
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ չի տրվում հաճախ տաք լոգանք ընդունել:

Երբ Վրաստանում հնարավոր կլինի անցկացնել հարսանեկան արարողություններ

Այս հարցը հուզում է շատերին, ելնելով համաճարակային իրավիճակից և իհարկե, Նոյեմբերի 26-ին իշխանության կողմից ընդունված մի շարք նոր կարգերից, պարզ է դառնում, որ մոտ մեկ ու կես, երկու ամիսների ընթացքում մեծ արարողությունների և միջոցառումների մասին խոսելն ավելորդ է:Հատկանշական է, որ ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցել են առաքման ծառայության:

Կարելի է արդյոք գնալ Բակուրիանի, ձմեռային հանգիստն այնտեղ վայելելու համար
Գնալն արգելված չէ, սակայն Դահուկային հանգստավայրերի աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ է իմանալ հետևյալը. Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքներ կազմակերպելու համար, նաև դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:


Ինչպես պետք է անցկացնենք Նոր Տարին, ժամը 21:00-ից հետո տանն ենք մնալու՞
Տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը: Իսկ սա նշանակում է, որ Դեկտեմբերի 31-ին այս սահմանափակումը չի գործում և բոլորը կարող են դուրս գալ:

Օգտատերերից շատերը հետաքրքրվում են տարբեր ՝ անգամ այնպիսի հարցերով, որոնց մասին այս փուլում դեռևս չեն խոսում: Նման հարցերի շարքին է պատկանում նաև ցերեկը մեքենայով տեղաշարժը, տանից դուրս գալը և այլն: Ստորև տեղադրված նկարում օգտատերը հարցնում է հետևյալը.

Պատասխան՝ Տեղաշարժը սահմանափակվում է միայն ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար: Օրվա այլ ժամերին տեղաշարժը թույլատրվում է:

Օգնություն տրվում է միայն հաշմանդամ երեխաներին, իսկ մնացածները՞
Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև նրանց, ում վարկանիշային միավորը 65 000-ից 100 000 է, պետությունը վեց ամսվա ընթացքում կօգնի 100 լարիով: 0-ից 100 000 միավոր ունեցող ընտանիքների համար, ովքեր ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխաներ, մինչև 16 տարեկան, նրանք վեց ամսվա ընթացքում պետությունից նույնպես կստանան 100 լարի օգնություն: Բացի այդ, 6 ամսվա ընթացքում 100 լարի օգնություն կստանան մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք:

Եթե գրանցվել ենք, ու չենք ստացել գումարը, կամ եթե ընդհանրապես չենք գրանցվել, կարող ենք արդյոք գրանցվել և ստանալ այդ գումարը
Այո, որովհետև Պետությունը վերականգնում է կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ծրագիրը

Ասում են, որ Նինոծմինդայում և Ախալքալաքում ունեն կորոնավիրուսի պատվաստանյութ, բայց բնակչությանը չեն տալիս: Սա ճիշտ է՞
Պատվաստանյութը ոչ թե կորոնավիրուսի, այլ գրիպի դեմ է օգտագործվում: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնում ասում են, որ պատվաստումները մեկնարկել են նոյեմբեր ամսից: Կենտրոնը արդեն ստացել է 400 բաժին պատվաստանյութ, որոնք կբաշխվեն ըստ գյուղերի: Հարկ է նշել, որ Սամցխե Ջավախեթիում սեզոնային գրիպի դեմ օգտագործվող պատվաստանյութերը բաժանվել են հետևյալ կերպ՝ Ասպինձա՝ 200 բաժին, Նինոծմինդա՝ 400, Բորժոմի՝ 600, Ախալքալաք՝ 450:

Սահմանափակումները խախտելու համար տուգանք սահմանվում է, թե ոչ
Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:

Կան նաև տարբեր հարցեր կոմունալ վճարումների մասին: Եթե լույսի համար այս ամիս պետք է վճարենք 65 լարի, մենք ենք վճարում, թե՞ պետությունը
4 ամսվա ընթացքում (նոյեմբեր-փետրվար) կիրականացվի կոմունալ ծախսերի սուբսիդավորում այն ընտանիքների համար, որոնք ամսական կսպառեն մինչև 200 կվ էլեկտրաէներգիա և մինչև 200 խմ գազ: Պետությունը կփոխհատուցի նաև ջրի ու աղբի վարձավճարները` 4 ամսվա ընթացքում: Ծրագրի շահառու ընտանիքների մոտավոր թիվը 1 մլն է, ծրագրի բյուջեն 270 մլն լարի:

Ախալքալաքի դպրոցներում իրարանցում է սկսվել: Ուսուցիչներն ու աշակերտները չէին կարողանում հասկանալ՝ նրանք անցնում են հեռավար դասառեժիմի,թե՞ոչ:
Պարզաբանում ենք, որ դպրոցների աշխատանքին առնչվող կառավարության կողմից կիրառված նոր սահմանափակումները տարածվում են միայն 7 կոնկրետ քաղաքների` Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի դպրոցների վրա, իսկ մնացած դպրոցների վրա չեն տարածվում: Հարկ է նշել նաև, որ այդ սահմանափակումները նոր չեն, դրանք գործում էին նոյեմբերի 4-ից մինչև 25-ը, իսկ երեկ երկարաձգվեցին ևս 2 ամսով:
Ախալքալաքի դպրոցները շարունակում են աշխատել սովորականի պես, խառը դասառեժիմով, այսինքն ` ժամանակավորապես (մոտ 2 շաբաթով) անցնում են հեռավար դասառեժիմի միայն այն դպրոցները, որոնցում գրանցվում են կորոնավիրուսային վարակի դեպքեր:

Տնային տնտեսուհիները նույնպես ստանալու են 300 լարի
Ոչ:
| Print |