Օրվա արտահայտություն
Խեղված ճակատագրերն ու կյանքները նրանց քիչ են, նրանք ցանկանում են սպանել բոլորին՝ Զելենսկի

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում պնդել է, որ արևմտյան պետությունների ղեկավարները պատշաճ կերպով չեն արձագանքում փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության կրած զրկանքներին և Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին։

«Ռուսաստանցի զինծառայողներին կարծես քիչ է այն ամենը, ինչ նրանք արդեն արել են։ Խեղված ճակատագրերն ու կյանքները նրանց քիչ են, նրանք ցանկանում են սպանել բոլորին։ Ռուսաստանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ վաղը ռմբակոծելու է մեր տարածքը։ Եվ ես համաշխարհային որևէ առաջնորդի, որևէ արևմտյան քաղաքական գործչի կողմից այս հայտարարությաննն արձագանք չեմ լսել», - հայտարարել է Զելենսկին։

 

| Print |
თეგები: Զելենսկի / Ուկրաինա /