Եղանակ
Մոտ օրերի եղանակի տեսությունը
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև փետրվարի 12-ը, չնայած օդի բարձր ջերմաստիճանին, երկրի որոշ շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ լինեն:

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին արևմտյան Վրաստանում կկազմի +17, +22, իսկ արևելյան Վրաստանում՝ +14, +19 աստիճան:

Ինչ վերաբերվում է Թբիլիսիին, ապա մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կկազմի +16, +18 աստիճան:
| Print |