Եղանակ
Ինչպիսի եղանակ է սպասվում մոտ օրերին
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, փետրվարի 13-ից 14-ը Վրաստանում եղանակը կվատթարանա:

Գերատեսչության փոխանցմամբ, հիմնականում Արևմտյան Վրաստանում, Շիդա Քարթլիում, երկրի լեռնային և բարձրալեռ շրջաններում սպասվում է անձրև, ձյուն: Կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, կլինի ձնաբուք, իսկ ծովում՝ 5-6 բալ փոթորիկ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնա գետերի մակարդակի բարձրացման, բարձրալեռ շրջաններում սողանքի և ձնահյուսի պատճառ:
| Print |
თეგები: սառույց / Ցուրտ /