Եղանակ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, սեպտեմբերի 24-ին Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և անձրևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կլինի +13, +18 աստիճան:

Գործակալության տվյալներով, սեպտեմբերի 25-26-ը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +17, +22 աստիճան, և ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Եղանակը կբարելավվի սեպտեմբերի 27-ին՝ մինչև +20, +25 աստիճան:

Ինչ վերաբերվում է Ախալցիխեին, ապա առաջիկա երեք օրերի եղանակն այսպիսին է.

Սեպտեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կլինի +15, գիշերը՝ +6

Սեպտեմբերի 26-ին նույնպես կանխատեսվում են տեղումներ անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կլինի +15, գիշերը՝ +2

Սեպտեմբերի 27-ին եղանակը կբարելավի, սպասվում է առանց տեղումների եղանակ:
| Print |