Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կլինի +20, +15 աստիճան տաքություն։

Մայիսի 17-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 19, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա գիշերը կանխատեսվում է ջերմաստիճանի անկում, Ախալքալաքում ցերեկը կլինի 13, գիշերը՝ -1 աստիճան, Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 12, գիշերը՝ -1 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 20 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 10 աստիճան տաքություն։

 

| Print |
თეგები: եղանակ /