Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում
Առաջիկա հինգ օրերին Սամցխե-Ջավախքում սպասվում է անձրեւ: Հունիսի 28-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 25, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 22, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 20, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։

Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնային շրջաններում ջրհեղեղների և սողանքների առաջացման:
| Print |