Եղանակ
Շաբաթվա եղանակային կանխատեսումները
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում կպահպանվի անձրեւոտ եւ մառախլապատ եղանակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրային և բարձում ցերեկը կլինի +18, +23 աստիճան։

Նշվում է, որ տեղ-տեղ հնարավոր են ուժեղ անձրև, արևմտյան քամու ուժգնացում, ծովում` 3-4 բալ ուժգնությամբ ալեկոծություն։ Հոկտեմբերի 21-ին լեռնային շրջանների առանձին վայրերում հնարավոր է ձյուն։ Հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Սամցխե-Ջավախքում սպասվում է փոփոխական եղանակ: Հոկտեմբերի 21-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 11, գիշերը՝ 5 աստիճան։ Բորջոմիում սպասվում է անձրեւ՝ ցերեկը՝ 10, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես կանխատեսվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանի անկում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ 0 աստիճան:
| Print |
თეგები: անձրև / եղանակ /