Եղանակ
Սամցխե-Ջավախեթիում կպահպանվի անկայուն եղանակ
Ընթացիկ օրերին Վրաստանում անկայուն եղանակ է սպասվում, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Տեղեկության համաձայն, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ ալեկոծություն։ Բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեղումներ:

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ: Նոյեմբերի 3-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է ցերեկը՝ 11, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ և ձյուն։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -3 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 6, գիշերը՝ -2 աստիճան։


| Print |
თეგები: եղանակ /