Եղանակ
-10 աստիճան և ձյուն. ինչպիսի՞ն կլինի եղանակը մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, իսկ 7-ից Արևմտյան Վրաստանում մինչև փետրվարի 8-ի առավոտ սպասվում են տեղումներ, լեռներում և բարձր լեռներում՝ առատ ձյուն, մառախուղ և բուք, ծովում սպասվում է 3-4 բալային փոթորիկ, ավտոճանապարհներին սայթաքուն մերկասառույց, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ:

Սամցխե-Ջավախեթիում նույնպես ձյուն է սպասվում, փետրվարի 7-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը 2, գիշերը՝ -4 աստիճան։ 

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես ձնառատ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -1, գիշերը՝ -9 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -10 աստիճան ցրտահարություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 3, գիշերը կլինի 0 աստիճան տաքություն։
| Print |