Եղանակ
-8 աստիճան ցրտահարություն և ձյուն. մարզում եղանակը կվատանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը Վրաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատացում։ Ըստ կանխատեսումների՝ մարտի 29-ի գիշերը Սև ծովի ափին և Գուրիա-Սամեգրելոյի առանձին շրջաններում, իսկ մարտի 29-ի օրվա երկրորդ կեսից Սև ծովի ափին և 29-ի օրվա երկրորդ կեսից շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ , ծովում հնարավոր է 4-5 բալ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք։

Սամցխե-Ջավախեթիում ձյուն է սպասվում. Մարտի 30-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ մինուս 2 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես տեղումնառատ եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի մինուս 1, գիշերը՝ մինուս 7։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 1, գիշերը՝ մինուս 8 աստիճան ցրտահարություն։

«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, ձնահոսքերի ձևավորման և երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացման։

Սպասվող ուժեղ քամին կարող է վնասել շենքերի տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, ծառերը և այլ ենթակառուցվածքային օբյեկտները: Օդի բացասական ջերմաստիճանը և ուժեղ քամին բացասաբար կանդրադառնան ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերի վրա»,-
նշել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։
| Print |