Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև օգոստոսի 5-ը Արևմտյան Վրաստանի և Արևելյան Վրաստանի որոշ լեռնային շրջաններում (հատկապես Կախեթում և Մցխեթա-Մթիանեթիում) սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ ուժեղ կայծակ, կարկուտ և քամի։

Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ. Օգոստոսի 5-ին և 6-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 30 և 33, գիշերը՝ 15 և 17 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 29 և 31, գիշերը՝ 16 և 17 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 30 և 32, գիշերը՝ 15 և 17, Ադիգենում՝ ցերեկը՝ 27 և 29, գիշերը՝ 14 և 15 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24 և 27, գիշերը՝ 12 և 14, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 22 և 24, գիշերը՝ 12 և 13 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։
| Print |