Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անկայուն եղանակ և տեղումներ։

Նոյեմբերի 23-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 4 աստիճան, իսկ գիշերը -1 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 7, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 4, գիշերը՝ -2, Ադիգենում ցերեկը սպասվում է 5, գիշերը՝ -4 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ, ժամանակի ընթացքում ձյուն կտեղա։ Ախալքալաքում ցերեկը կլինի 4, գիշերը՝ -5, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -6 աստիճան։

Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։

 

| Print |