Եղանակ
-18 աստիճան ցրտահարություն և արև. ինչպիսի՞ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունվարի 25-27-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունվարի 25-26-ը Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Գիշերը ցրտահարությունը կուժեղանա։ Հունվարի 27-ից կրկին կդիտվի անձրեւային եղանակ։ Թբիլիսիում հունվարի 25-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1, -3, ցերեկը՝ +4, +6 աստիճան տաքություն։

«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան տաքություն։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին կդիտվի ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -2, +2 աստիճան։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին` ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -4, -6 աստիճան։ Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հունվարի 25-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո)՝ հունվարի 25-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան։ Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 27-ին ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, -3 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 25-26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 27-ին` ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -4, -6 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

 

| Print |