Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում փետրվարի առաջին օրը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 2-ը Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 1-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 4 աստիճան, իսկ գիշերը պետք է սպասել -6 աստիճան ցրտահարություն։ 

Ասպինձայում ցերեկը կլինի 2, գիշերը՝ - 9, Ադիգենում ցերեկը և գիշերը սպասվում է -11 աստիճան ցուրտ։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -2, գիշերը՝ -15, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -14 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչեւ 6, գիշերը կլինի -1 աստիճան։
| Print |