Եղանակ
Որքա՞ն կպահպանվի առանց տեղումների եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 10-14-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում մինչև փետրվարի 15-ը կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձում կբարձրանա մինչև +17, +22 աստիճան։

Փետրվարի 10-11-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է +3 և +5 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ -4 և -2 աստիճան ցուրտ։ Բորջոմիում ցերեկը սպասվում է +10 և +11, գիշերը՝ 0 և +1 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +5 և +7, գիշերը՝ -8 և -6 աստիճան, օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են +3 և +4, իսկ գիշերը՝ - 8 և -7 աստիճան ցուրտ։

Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
| Print |