Եղանակ
Վրաստանում եղանակը կվատթարանա
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 15-17-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում փետրվարի 15-17-ը սպասվում է անձրևային եղանակ։

Թբիլիսիում սպասվում է փոքր անձրեւ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ին ցերեկը կլինի +12, +14, 17-ին կնվազի +5, +7 աստիճան տաքություն։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կլինի +12, +14 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) փետրվարի 15-16-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, 17-ին հնարավոր է ձյուն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ը ցերեկը կլինի +10, +12, 17-ին կնվազի +6, +8 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ ձյուն է տեղալու։ Օդի ջերմաստիճանը կլինի +3, +5 աստիճան։
| Print |